33821 դիտում
21:11 05-03-2023
«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի յութուբյան եթերում հայտնած տեղեկությունը հավաստի էր. ծեծվածներից 1-ը պարեկ է, մեկը՝ «կարմիր բերետ», մյուսն էլ՝ նախկին ոստիկան. ծեծողները կարաոկե ակումբի սեփականատերեր են
Ինչպես տեղեկանում ենք «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի յութուբյան եթերից, փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության 2 աշխատակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը հավաստի է և ծեծի են ենթարկվել ոչ թե 2, այլ 3 անձ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 31-ամյա Վահե Ստեփանյանի կողմից, ով հայտնել է, որ Սևան քաղաքի վարչական տարածքում գործող «Արևիկ» հանգստյան գոտում իրեն և ևս 2 հոգու ծեծի են ենթարկել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Տեղում պարզվել է, որ ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 66 կմ հատվածում գտնվող «Արևիկ» հանգստյան գոտու տարածքում, ծննդյան միջոցառման ժամանակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վ. Ստեփանյանի, Երևանի բնակիչ, 40-ամյա Տարոն Ղալեչյանի և Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Ղալեչյանի և մյուս կողմից Դավիթ և Անդրանիկ Հարությունյանների միջև:
Վիճաբանության ժամանակ Վ. Ստեփանյանը «հոնքի պատռվածք վերք, ուսահոդի հոդախախտ», Տ. Ղալեչյանը «գանգուղեղային վնասվածք, քունքի կոտրվածք և գլխուղեղի սալջարդ», իսկ Ա. Ղալեչյանը «քթի սալջարդ» վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու են դիմել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Ստեփանյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ, Տ. Ղալեչյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ գումարտակում, ժողովրդին հայտնի «կարմիր բերետներում», իսկ Ա. Ղալեչյանը ոստիկանության նախկին աշխատակից է:
Նրանց ծեծելու մեջ կասկածվող Դ. և Ա. Հարությունյանները «ՎՈՅՍ» կարաոկե ակումբի սեփականատերերն են: Այս պահին Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջաննակներում նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։