1150 դիտում
10:46 06-03-2023
Իվանիշվիլին Վրաստանը հանձնում է Պուտինին․ Սաակաշվիլին՝ Bild-ին տված հարցազրույցում
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը հայրենիքում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին: Սաակաշվիլին միանգամայն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր ունի իր քրեական հետապնդման մեջ։
Սաակաշվիլու խոսքով՝ ինքը համոզված է, որ իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եւ կորցրել իշխանությունը Ռուսաստանի լայնածավալ հատուկ գործողության արդյունքում:
«Նրանք Իվանիշվիլուն (միլիարդատեր, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր) երկու միլիարդ դոլար են տվել նախընտրական քարոզչություն վարելու համար»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ այդ նախընտրական արշավի ընթացքում վրացի միլիարդատերը կարողացել է շատ արագ վաճառել Ռուսաստանում իր բոլոր ակտիվները:
«Իվանիշվիլին Վրաստանը հանձնում է Պուտինին եւ չի ցանկանում, որ ես վերադառնամ Ուկրաինա՝ Զելենսկուն օգնելու համար»,-ասել է Սաակաշվիլին՝ Զելենսկուն անվանելով «ժամանակակից Չերչիլ»։
Վրաստանի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել Սաակաշվիլու մեղադրանքներին։ Մոսկվայից նույնպես պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։
Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Սաակաշվիլին նշել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո նիհարել է 120-ից մինչեւ 67 կգ։ Բացի այդ, քաղաքական գործիչը պնդում է, որ իրեն բռնի կերպով Գլդանի բանտ տեղափոխելու ժամանակ ուղեղի վնասվածք է ստացել։

Նմանատիպ նյութեր
3161 դիտում
21:29 09-04-2014
«Վոլգա 21»-ը, կամ Սաակաշվիլին, Իվանիշվիլին և այլոք գերմանացի ռեժիսորի ֆիլմում. տեսանյութ
1098 դիտում
18:20 19-05-2015
Քեյթ Բլանշեթը պնդում է, որ «Variety» ամսագրին տված հարցազրույցում իր խոսքերը խեղաթյուրել են
11257 դիտում
18:16 25-04-2016
Պատերազմը ամեն վայրկյան կարող է սկսվել. Սերժ Սարգսյանը` Bloomberg-ին տված հարցազրույցում
Այս բաժնից
655 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
760 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1018 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով