211652_close_icon
views-count39442 դիտում article-date 22:35 20-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Գայի պողոտա - Գյուլիքեխյան խաչմերուկում թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է ավտոմեքենայի վրա և ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք տուժած կամ տուժածներ կան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր