211652_close_icon
views-count1207 դիտում article-date 18:32 06-03-2023

Հորդորում ենք հետևել կարմրուկի վերաբերյալ պաշտոնական լրահոսին․ ԱՆ–ն հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրառման միջոցով կոչ է արել Հայաստանում  կարմրուկի դեպքերի վերաբերյալ հետևել մի պաշտոնական վստահելի տեղեկատվությանը, այլ ոչ թե «դեղին մամուլին» բնորոշ աղբյուրներից:

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ հանգամանալի կերպով   ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չստուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները»,– գրել է նա:

Ըստ նրա՝ վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի ու անթույլատրելի է: Նախարարությունն էլ շարունակելու է հետևել ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր