211652_close_icon
views-count24891 դիտում article-date 09:48 10-03-2023

Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 40 մետր սահելով, հայտնվել ձորում․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ղուկասյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր սահելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ Չարենացավանի վարչական տարածքն սպասարկող ծառայության ավագ տեսուչ Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ինչի համար էլ պարեկները տեղում իրականացրել են հերթապահությունը։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր