26811 դիտում
20:09 01-08-2019
Ավտովթար Սյունիքի մարզում. 41-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 20 մետր սահելով՝ հայտնվել ձորում. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արամ Մարտիրոսյանը իր վարած BMW 523 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Ագարակ մաքսակետից դեպի Կապան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել աջակողմյան հատվածում գտնվող մետաղյա արգելապատնեշին և մոտ 20 մետր սահելով՝ հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մարտիրոսյանն ու ուղևոր՝ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Արտակ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արամ Ոսկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են և ավտոմեքենան նոր էին ներմուծել Հայաստան։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+