20405 դիտում
12:53 13-03-2023
Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն․ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց․ կա 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Հրահատ Խ․-ի վարած Opel Astra մակնիշի և 55-ամյա Արտաշ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արտաշ Հ․-ի ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Հասմիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+