42631 դիտում
18:40 13-03-2023
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, Mercedes-ն ու Lada Granta-ն. 5 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը՝ 17:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes ու Lada Granta մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթպահ խումբը, ովքեր նաև տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսյանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Բաբայանն ու կրտսեր պարեկ Արման Սմբատյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարատկից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով երկու ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+