211652_close_icon
views-count1243 դիտում article-date 23:36 14-03-2023

Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է «Московский комсомолец»-ը։

Մոսկվայում նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սիրիայի նախագահի գրասենյակը։

Փետրվարի 6-ին Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը անկեղծ ցավակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած երկրաշարժի հետեւանքների կապակցությամբ։ Այնուհետ Ռուսաստանի ղեկավարն առաջարկել էր սիրիական կողմին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ հետեւանքները վերացնելու համար։ Ասադը երախտագիտությամբ ընդունել էր առաջարկը, եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները մեկնել էին Սիրիա:

Առաջնորդների անձնական հանդիպում տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021 թվականի սեպտեմբերի կեսին, երբ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը այցով գտնվում էր Ռուսաստանում։

Նմանատիպ նյութեր