211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:27 15-03-2023

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում

Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը մարտի 15-19-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում, չորեքշաբթի տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ու այլ երկրների զինված ուժերի պայմանավորվածություններին համապատասխան՝ Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-19-ին կանցկացնեն «Ծովային անվտանգության գոտի – 2023» համատեղ ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում»,- նշվել է գերատեսչության  WeChat սոցցանցի պաշտոնական աքաունթում հրապարակված հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր