211652_close_icon
views-count990 դիտում article-date 12:34 01-05-2015

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում: Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարար Գեն Յանշենը: Վերջինս պարզաբանել է, որ զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրի դեմ: «Զորավարժություններին ներգրավված կլինեն 9 ստորջրյա նավեր, այդ թվում՝ Չինաստանի ՌԾՈՒ «Լինյի», «Վեյֆեն», «Վեյշանհյու» ռազմանավերը, որոնք ներկա պահին 19-րդ շարասյան կազմում հանձնարարականներ են կատարում Ադենի ծովածոցում և Սոմալիի ափամերձ ջրերում»,-ասել է Գեն Յանշենը: Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակը ռուս-չինական միջպետական բարեկամական պրակտիկ համագործակցության խորացումն է, երկու երկրների նավատորմերի հնարավորությունների ուժեղացումը ծովում անվտանգությանն ուղղված վտանգի դեմ համատեղ արձագանքում:

Նմանատիպ նյութեր