211652_close_icon
views-count1294 դիտում article-date 11:49 16-03-2023

Էրդողանը եւ Ալիեւը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Անկարայում հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիքներ են փոխանակել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ հենց Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանի նախագահին, եւ երախտագիտություն է հայտնել այդ նախաձեռնության համար։ Նշվել է այդ ձեւաչափով ԹՊԿ-ի գագաթաժողովների անցկացման նշանակությունը, ընդգծվել է, թե որքան կարեւոր է, որ գագաթաժողովը նվիրվի Թուրքիայում երկրաշարժի հետեւանքների վերացմանը, նշվել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր