211652_close_icon
views-count1027 դիտում article-date 21:10 17-03-2023

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուն ուրբաթ՝ մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդիական թեմաներ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր