211652_close_icon
views-count1000 դիտում article-date 10:07 19-03-2023

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են ռազմական օգնությունը

Մարտի 18-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավարը, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները, երկու երկրների բարձր բանակի հրամանատարության սպաները տեսակոնֆերանս են անցկացրել։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք քննարկել ենք մեր երկրին անհրաժեշտ օգնության հետագա տրամադրումը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցներ, զենք և զինամթերք», - գրել է Անդրեյ Երմակը Telegram-ում։

Երկու երկրների ռազմական ղեկավարության զրույցին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ուկրաինական կողմը ներկայացնում էին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Վալերի Զալուժնին և Ուկրաինայի մի քանի այլ բարձրաստիճան հրամանատարներ ու պաշտոնյաներ։

Անդրեյ Երմակի խոսքով, վերջում խոսակցությանը միացել է Վլադիմիր Զելենսկին՝ հայտնելու իր կարծիքը Ռուսաստանի կողմից գրեթե 13 ամիս առաջ ներխուժումից ի վեր ուկրաինական տարածքների ազատագրման վերաբերյալ։

«Մենք մանրամասն տեղեկացրել ենք մեր դաշնակիցներին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ամենադժվար շրջաններում մարտական ​​գործողությունների, ինչպես նաև ուկրաինական բանակի հրատապ կարիքների մասին»,- ասել է Երմակը՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Նմանատիպ նյութեր