211652_close_icon
views-count1366 դիտում article-date 16:48 19-03-2023

Բաշար Ասադը այցով մեկնել է ԱՄԷ, բանակցություններ վարել կառավարիչ շեյխի հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ուրբաթ օրը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ Դուբայի Ալ Մարմում նստավայրում, հաղորդում է Սիրիայի պետական SANA լրավական գործակալությունը։

Շեյխ Ալ Մաքթումը ողջունել է նախագահ Ասադի և նրան ուղեկցող պատվիրակության եղբայրական այցը և մաղթել անվտանգություն և խաղաղություն Սիրիային ու երկրի ժողովրդին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ընդհանուր հարաբերությունները և երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, հատկապես տնտեսական, ներդրումային և առևտրային մակարդակներում, այնպես, որ այն համապատասխանի երկու եղբայրական ժողովուրդների նկրտումներին։

Ավելի վաղ նախագահ Ասադին Դուբայի օդանավակայան ժամանելուն պես ընդունել էր փոխվարչապետ, նախագահի գործերի նախարար շեյխ Մանսուր բն Զայեդ Ալ Նահյանը։

Նմանատիպ նյութեր