211652_close_icon
views-count1939 դիտում article-date 16:48 20-03-2023

Ալեն Սիմոնյանն ասաց, որ մեծ հաճույքով կհետևի, թե ոնց են ձերբակալելու Պուտինին

ՀՀ-ին պետք է այդ համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի։ Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետզրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը կմիանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջնորդություն ներկայացրած Հռոմի ստատուտին։ 

Դիտարկմանը՝ Գերմանիան արդեն հայտարարել է այդ մասին, Սիմոնյանը նշեց. «Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս։ Ես ֆիզիկապես չեմ պատկերացնում դրա իրագործումը որևէ երկրում։ Չգիտեմ, թող Բեռլինում անեն, մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ՝ ոնց են անելու: Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ քաղաքական, միգուցե նաև՝ պատմական գնահատական է»:

Նմանատիպ նյութեր