211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:45 20-03-2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին հայտարարել է Թոիրքիայի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

«Փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհ է դարձել 50 հազար 96 մարդ, տուժել է 107 հազար 204 մարդ»,-ասել է Սեզերը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Նմանատիպ նյութեր