211652_close_icon
views-count54264 դիտում article-date 10:51 23-01-2023

Բարի լուր․ Վանաձորում Լոռու պարեկների, իսկ հետո Վանաձորի հիվանդանոցի բժիշկների  շնորհիվ՝ անգիտակից վիճակում փողոցում գտնվող հղի կնոջ ու նրա պտղի կյանքը հնարավոր է եղել փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մի քանի օր բժշկական կենտրոնում բուժումներ ստացած հղի կնոջ կյանքին ու նրա պտղին վտանգ չի սպառնում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Արման Հակոբյանն ու Հովհաննես Մինասյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացիներ և հայտնում, որ փողոցում անգիտակից վիճակում մի քաղաքացի կա։ 

Պարեկները, մոտենալով նշված վայր, այնտեղ հայտնաբերում են հղի կնոջ, ում իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ տեղի բժիկները օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, մի քանի օր վերցնելով իրենց հսկողության տակ։

Շնորհիվ Լոռու գումարտակի պարեկների ու Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, կնոջ՝ Ն․ Փանոսյանի, ու նրա պտղի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր