211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»

views-count9404 դիտում article-date 09:58 20-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2,5 ամյա Հ․ Հ․-ին, «ձախ վերին վերջույթի միջին 3-ի այրվածք» ախտորոշմամբ 1,5-ամյա Լ․ Հ․-ին և «Գոտկային շրջանի և վերին շրթունքի ջերմային այրվածք» ախտորոշմամբ 1,5 ամյա Մ․ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկաններին երեխաների 28-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։50-ի սահմաններում, տան խոհանոցում որդին՝ Հ․ Հ․-ն, պատահաբար ձեռքով քաշել է գազօջախի վրա դրված տաքացող ճաշի կաթսան, որը շրջվելով լցվել է վերջինիս և նրա եղբայրների վրա՝ պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր