211652_close_icon
views-count1465 դիտում article-date 23:42 21-03-2023

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ:

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը դեսպանի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված համակարգի բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն:

Գլխավոր դատախազն ու դեսպանն անդրադարձ են կատարել կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը, որը վերաբերել է ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր