211652_close_icon
views-count1162 դիտում article-date 15:27 05-02-2014

Վլադիմիր Գասպարյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, և գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար: Նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը և աշխատանքային շփումներ կան Ինտերպոլի միջոցով՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի և առարկայական դարձնելու խնդիրը՝ մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին և թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը և այլն: Ջովաննի Ռիչուլլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ Իտալիայի և Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր