25327 դիտում
16:35 22-03-2023
Արտակարգ իրավիճակ Սարի Թաղում․ տարիներ շարունակ Էրեբունու ոստիկաններն ասում էին, թե կգտնեն շինաղբը բնակիչների բակերում թափողներին, ու սայլը տեղից չէր շարժվում․ դե հիմա գնացե՛ք ու հայտնաբերեք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն քանի տարի է Երևանի Սարի Թաղի բնակիչներ պարբերաբար ահազանգում են Երևանի քաղաքապետարան, Էրեբունու թաղապետարան, Ոստիկանության Էրեբունու բաժին ու արդարացիորեն բարձրաձայնում, որ ինչ-որ անձինք օրվա տարբեր ժամերին բեռնատարներով բերում ու Սարի Թաղի 18 փողոցի բազմաթիվ տների մոտ՝ բարձրադիր հատվածից աղբը թափում են ու թողնում, հեռանում։
Ամեն անգամ Էրեբունու ոստիկանությունից խոստանում են, որ ժամերի ընթացքում կբռնեն այդ արարքը կատարողներին։ Բայց միշտ ստացվում է «էշ մի սատկի գարուն կգա» հայտնի ասացվածքը։ Դրա համար էլ բազմաթիվ սարիթաղցիների համար այլևս հավատ չկա, որ Էրեբունու ոստիկանները կհայտնաբերեն դրանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնքան շատ են շինաղբ լցրել, որ առանց չափազանցության կարելի է ասել, որ 100 տոննայից ավելի շինաղբ է լցվել։ Ու դրա հետևանքով վնասվել են բազմաթիվ բնակիչների տներ, վնասվել ջրախողովակներ, տանիքներ, ցանկապատեր։ Իսկ ամեն անգամ բնակիչների ահազանգով պատկան մարմինների ներկայացուցիչները բնակչների ականջներին «լապշա են կախել», ու սայլը տեղից չի շարժվել։
Այսօր՝ մարտի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանկարահանել է, թե ինչպես է մի քանի տոննա շինարարական աղբով բարձված բեռնատարը մոտենում նշված վայր, իր սև գործն անում՝ թափում աղբն ու հեռանում։
Հիմա գնդակը Էրեբունու ոստիկանության դաշտում է։ Դե թող օպերատիվորեն հայտնաբերեն նշված բեռնատարի վարորդին, ու ամեն ինչ պարզ կլինի, թե որտեղից է շինաղբը տեղափոխել և որտեղ պետք է այն թափեր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+