211652_close_icon
views-count1216 դիտում article-date 23:38 22-03-2023

Մեղրու ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մարտի 23-ին և 24-ին Մեղրու ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։
Խնդրում ենք պայթեցման ձայներ լսելիս՝ խուճապի չմատնվել. հայտնում է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը:

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից մինչև մարտի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր