211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:27 09-05-2023

Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում մոտ 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Նմանատիպ նյութեր