913 դիտում
11:59 24-03-2023
ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ին կոչ է արել առաքելություն ստեղծել՝ ուսումնասիրելու Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
ԱՄՆ-ն և 37 այլ երկրներ դիմել են ԵԱՀԿ Մոսկովյան մեխանիզմին՝ խնդրելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) փորձագիտական առաքելություն ստեղծի՝ ուսումնասիրելու Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի շարունակական վատթարացումը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելի հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ-ի կոչը հիմնված է ԵԱՀԿ Մոսկովյան մեխանիզմի առաքելության՝ 2020 թվականի նոյեմբեր ամսվա զեկույցի վրա, որում արձանագրվել են մարդու իրավունքների համակարգված խախտումներ և չարաշահումներ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների կեղծումից առաջ, այդ ընթացքում և դրանից հետո:
Զեկույցը կոչ է անում Լուկաշենկոյի ռեժիմին միջազգային չափանիշների հիման վրա կազմակերպել նոր, արդար նախագահական ընտրություններ, ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, համագործակցել քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ և ապահովել խախտումների համար պատասխանատվության ենթարկվելը:
«Այս նոր կոչը կստեղծի փորձագիտական առաքելություն՝ ուսումնասիրելու Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակը և 2020 թվականից ի վեր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից բելառուսական հասարակության բոլոր տարրերի դաժան ճնշման աճող ապացույցները, ինչպես նաև պնդումները լուրջ չարաշահումների մասին, որոնք կապված են Լուկաշենկոյի ռեժիմի մեղսակցության հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում»,-ասվուոմ է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն Բելառուսի իշխանություններին կոչ է արել լիարժեք համագործակցել փորձագիտական առաքելության հետ և աջակցել դրա աշխատանքին։
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
10:06 22-02-2021
Լոնդոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ կանի քննարկել ՌԴ-ում, Բելառուսում և ՉԺՀ-ում տիրող իրավիճակը
1816 դիտում
23:52 21-03-2014
ԵԱՀԿ֊ն մարդու իրավունքների դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա
Այս բաժնից
628 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
901 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
886 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով