979 դիտում
13:04 24-03-2023
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների․ կա 150 վիրավոր, 172 ձերբակալված
Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը:
Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ մատից: Ըստ նախարարի՝ ձերբակալվածների մի մասը հարձակում է գործել իրավապահների վրա կամ պատասխանատու է հրդեհումների համար:
Գործակալությունը հայտնում է, որ ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, սակայն սևազգեստ անարխիստների մի խումբ անկարգություններ է հրահրել, կոտրել խանութների ապակիները, ներխուժել McDonald’s-ի ռեստորաններից մեկը: Ոստիկաններն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ են գործի դրել: Մի քանի փոքր խմբեր Փարիզում մինչև ուշ գիշեր շարունակել են բախումները ոստիկանների հետ, քաղաքի կենտրոնում հրդեհումներ են իրականացրել:
Արհմիությունները կոչ են արել մարտի 28-ին նոր համազգային գործադուլներ և ցույցեր անցկացնել. հենց այդ օրն է Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Բորդոյից գնացքով ժամանելու Փարիզ:
Ցույցերի հերթական ալիքի պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մարտի 22-ի հայտարարությունը, որ կենսաթոշակային բարեփոխումները գործի կդրվեն մինչև այս տարվա վերջ: Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:

Նմանատիպ նյութեր
922 դիտում
11:14 17-03-2023
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների
919 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
1207 դիտում
11:17 22-03-2023
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 855 մարդ
Այս բաժնից
628 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
901 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
886 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով