211652_close_icon
views-count1297 դիտում article-date 18:47 24-03-2023

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին զեկույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին և որոշել են սկսել այդ ուղղությամբ գործընթացները»,- ասաց նա։

Միրզոյանը ասաց, որ նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժակետներում մեկնարկել ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկներակը տրվել է ընթացիկ տարում։

«Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ 2023թ. հոկտեմբրի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Ինչպես գիտեք, արդեն այս տարի փետրվարի 15-ին աշխատանքային այցով ինքս մեկնել եմ Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի արդյունքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Այդ օրերին Հայաստանը Թուրքիա է ուղարկել հումանիտար օգնություն և փրկարար խումբ, այս նպատակներով 30 տարվա դադարից հետո գործարկվել է Մարգարայի անցակետը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարը ասաց, որ այս ուղղությամբ հայկական կողմը ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

Նմանատիպ նյութեր