19824 դիտում
23:24 18-04-2020
Թուրքիան հայտնել է, թե երբ կարող է բացվել զբոսաշրջիկային սեզոնը
Թուրքիայում զբոսաշրջիկային սեզոնը կարող է բացվել արդեն մայիսին, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում բեկում տեղի ունենա, հայտնել է երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
«Մեր կանխատեսումներով, ապրիլի վերջերին-մայիսի սկզբներին պանդեմիայում բեկում կլինի: Կարծում եմ, որ մայիսի վերջերին նորմալացումը հնարավոր է և այդ ժամանակ ներքին տուրիզմը կսկսվի իրար գալ», ասել է Էրսոյը:
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման ավարտից հետո առաջինը Թուրքիա կգան ասիական երկրների զբոսաշրջիկները:
Ներկայումս Թուրքիայի տարածքում սահմանափակումներ կան. փակ են հասարակական սննդի բոլոր օբյեկտները, ժամացի և մարզական կենտրոնները, մշակույթի հաստատությունները:
Տեղի բնակիչները կարող են դուրս գալ միայն դեղատուն և խանութ այցելելու համար: Երեխաներին և մինչև 20 տարեկան անձանց արգելված է լքել տները, ինչպես նաև՝ 65 տարեկանից բարձր մարդկանց:
Նմանատիպ նյութեր
4968 դիտում
23:34 15-06-2018
Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1357 դիտում
18:47 24-03-2023
Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան
14839 դիտում
21:41 08-07-2015
Սևանի սեզոնը բացվեց. Opel-ը սկուտերները տեղափոխում է կապուտաչյա Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
628 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
700 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg