112571 դիտում
15:05 25-03-2023
Հերթական ողբերգական դեպքը՝ գնացքի մասնակցությամբ. Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սեւանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սեւանի բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արամ Սահակյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկային ծառայության պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են իրականացրել նույն գումարտակի պարեկները:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:
Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել:
Օպերատիվ են գործել Սեւանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նաեւ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով էլ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+