211652_close_icon
views-count1120 դիտում article-date 11:11 27-03-2023

1 շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. զոհվել է 16 մարդ

Մարտի 20-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ: Հայտնում է ՓԾ-ն։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման՝ 4, երկաթգծի ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 12,

ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 35, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 33 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր