211652_close_icon
views-count64738 դիտում article-date 22:25 27-03-2023

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինը բախվել է ծառին. պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, վիրավորին առաջին օգնությունն են ցուցաբերել ու ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 64 հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռոբերտ Ջաղացպանյանի վարած Opel Vectra  մակնիշի և Երևանի բնակիչ 68-ամյա Սամվել Մհերյանի վարած BMW 730 մակնիշի ավտոմեքենաները: BMW -ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին՝ հայտնվելով կանաչապատ գոտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով Opel-ի վարորդ Ռոբերտ Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ն վաշտի 1-ին  դասակի պարեկ Հրաչ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Սարգսյանը: 

Պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն ու վերադարձել դեպքի վայր՝ տեղում սահմանազատելով տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքնենաերը չկայանեն և խցանում տեղի չունենա: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը: 

Վթարի մասին Ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «Վանաձոր» բժշկական կենտրոնում գտնվող վիրավորի հարազատները ասում էին. «Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Կիրովականի պարեկներին, ովքեր վթարից անմիջապես հետո առաջինը իրենք օգնության հասան վիրավորին, հետո իմացանք որ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու իրենց ավտոմեքենայով մեր հարազատին բերել են Վանաձորի հիվանդանոց: Տեղի բժիշկներից էլ  ենք շատ գոհ, ովքեր անմիջապես լծվեցին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբելերու գործին: Բժիշկկները մեզ ասացին, որ լավ ա, որ վիրավորին շտապ հասցրել են հիվանդանոց, ճիշտ է շտպաօգնություն հետո եկավ դեպքի վայր, բայց դե «սկորին» հո չգիտեր, որ պարեկները սպասելու էին, տղերքն էլ երբ տեսել են, որ վիրավորի ինքնազգացողությունը վատանում է, միանգամից առաջին օգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: Հիմա կարող ենք ուրախանալ, որ շնորհիվ պարեկների, Վանաձորի հիվանդանոցի բժիշկների վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում»: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր