211652_close_icon
views-count1351 դիտում article-date 12:14 28-03-2023

Ուկրաինայի ՀՕՊ-ը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչուներից 12-ը

Այս գիշեր Ուկրաինայի Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, գրեթե բոլոր անօդաչուները խոցվել են։ Կիևում խանութներից մեկում պայթյուններ և հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Գրում է «Ազատությունը»։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչու թռչող սարքերից 12-ը, ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այդ թվում, ըստ ՀՕՊ-ի, մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում հայտնել է քաղաքի երկու թաղամասերում պայթյունների մասին։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունից և հրդեհից հետո, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Կլիչկոն հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները:

Նմանատիպ նյութեր