211652_close_icon
views-count48190 դիտում article-date 13:22 28-03-2023

Արտակարգ իրավիճակ Դավիթաշենից Ոստիկանության զորքեր տանող ճանապարհին․ բնակիչներն ասում էին․ «Ավինյանը մի ժամ մնա էստեղ՝ Թումանյանի խելառ Սաքոյի օրը կընկնի ու Ձախորդ Փանոսի նման կացինը կառնի ու կընկնի կառուցապատողների ջանին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ամիս է՝ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում Դավիթաշենից դեպի Ոստիկանության զորքերի N զորամաս տանող ճանապարհահատվածը վարորդների ու բնակիչների համար դարձել է պատուհաս։ 

Մի քանի ամիս է՝ բնակիչներն ուզում են հասկանալ, թե ով է պատասխանատու, ինչպես իրենք են նշում՝ ճանապարհին տիրող «բարդակ» վիճակի համար։

«Նորակառույց շենքեր են կառուցվում, սակայն չի պահպանվում անվտագության տարրական ոչ մի կանոն։ Մի ամբողջ ճանապարհահատված վերածվել է մինի Երևանյան լճի»,- ասում են բնակիչները։- «Բազմաթիվ անգամ ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Չգիտենք՝ էլ ում դիմենք։ Անգամ շտապօգնության ավտոմեքենան, որ պետք է հասներ հիվանդին, ջրի մեջ լռվավ։ Դե հիվանդ, դիմացի՛ր, որ հեսա շտապօգնությունը կհասնի։ 

Երևանի քաղաքապետի տեղակալ, իշխող կուսակցության քաղաքապետի հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանին հորդորում ենք՝ մի օր մի ժամով գա էստեղ։ Մի ժամը ո՞րն է, 10 րոպե որ մնա, Թումանյանի խելառ Սաքոյի օրը կընկնի։ Գլուխը կառնի ու Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Փանոսի, նման կացինը կառնի ու էդ «բարդակ» վիճակը ստեղծողներին կկացնահարի։ Պարոն Ավինյանին խնդրում ենք, որպեսզի պարտադիր հետևողական լինի այս հարցը լուծելու ուղղությամբ։ Մանավանդ՝ պետք է աչքի տակ ունենա, որ առաջիկայում սպասվում են Երևանի քաղաքապետի ընտրություններ։

Դե Դավիթաշենի վարչական ղեկավարի՝ Ռոման Համբարձումյանի մասին էլ բան չունենք ասելու։ Գիտեք, որ մի 2-3 անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի կառուցապատողները խնդիրը լուծեն, ովքեր սակայն գործը կիսատ-պռատ են արել։ Միակ հույսներս Տ․ Ավինյանն է»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր