616 դիտում
16:13 28-03-2023
Ֆրանսիան կկրկնապատկի Ուկրաինային 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները
Ֆրանսիան կկրկնապատկի 155-միլիմետրանոց արկերի մատակարարումներն Ուկրաինային: Նման տեղեկություն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Figaro թերթին տված հարցազրույցում։
«Մենք կմատակարարենք նաև Ուկրաինայի հակահարձակման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորում. մենք կկրկնապատկենք 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները, մարտի վերջից կմատակարարվի ամսական երկու հազար հատ», - ասել է նա։
Բացի այդ, նախարարի խոսքով, առաջիկայում Ուկրաինայի զինված ուժերին կհանձնվի Samp/T զենիթահրթիռային համալիր։ Դրա հետ մեկտեղ, հավելել է Լեկոռնյուն, քննարկվում է Ուկրաինայի համար օգնության հիմնադրամին կրկնակի վճարումների հարցը։ Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։
Լեկոռնյուն անցյալ շաբաթ հայտարարել Է, որ Ֆրանսիան պլանավորում Է մինչև տարեվերջ կրկնապատկել իր ռազմական արտադրության ծավալը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվել է մեծացնել զինամթերքի արտադրությունն ինչպես Ուկրաինայի զինված ուժերի, այնպես էլ սեփական բանակի համար, ինչպես նաև վերսկսել ռազմավարական նշանակություն ունեցող շուրջ 20 անուն ռազմամթերքի արտադրություն իր տարածքում: 155 մմ տրամաչափի հրետանին առկա է ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ։ Ֆրանսիան, մասնավորապես, Ուկրաինա է ուղարկել TRF1 քարշակային հաուբիցներ և Caesar ինքնագնաց հրետանային կայանք:

Նմանատիպ նյութեր
9604 դիտում
15:51 15-12-2017
TotoGaming-ի 300 հաճախորդ ամեն օր կկրկնապատկի շահումը
683 դիտում
11:53 29-11-2022
Իշխանասար-Նորավան-Աղիտու-Վաղատին բնակավայրերի տեղամասում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ
Այս բաժնից
946 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան
1036 դիտում
20:32 15-01-2025
Հութիները հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա հարձակում գործելու մասին
1078 դիտում
20:07 15-01-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի