211652_close_icon
views-count742 դիտում article-date 15:12 29-03-2023

Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ

Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Այս մասին իր Թվիթերի էջում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Այսօր մենք կարևոր լուր ունենք Իսրայելի քաղաքացիների համար:

Ինչպես և խոստացել էինք, իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», - գրել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ մինչև սեպտեմբեր կկատարվեն լրացուցիչ պահանջները: «Առաջիկա մի քանի ամսում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերին Իսրայել պետությունը, ինչպես ակնկալվում է, կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չԷ ԱՄՆ մուտք գործելու համար»,- հավելել է Նեթանյահուն:

Նմանատիպ նյութեր