211652_close_icon
views-count1255 դիտում article-date 18:32 29-03-2023

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:


Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: 

Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝ 

 
Երևանի պետական համալսարան-Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա: Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում, քիմիա: Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:

 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան- Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա: 

Հայ-ռուսական համալսարան- Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ: 
 
Հայաստանի Ամերիկյան համալսարան- Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:

Հայաստանում ֆրանսիական համալսարան- Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր: 

Նմանատիպ նյութեր