211652_close_icon
views-count18083 դիտում article-date 19:04 29-03-2023

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 3կգ-ոց գազաբալոնից հրդեհ է բռնկվել. տանը գտնվող երիտասարդ տղայի շնորհիվ կանխվել է կրակի տարածումն ու մարվել այն. ժամանել են Մասիսի հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:05-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի հանրակացարանի թիվ 12 մասնաշենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան բնակիչ Վ. Գրիգորյանը կարողացել է 3 կգ-ոց գազի բալոնը, որից արտահոսած գազից հրդեհ է բռնկվել, դուրս նետել պատուհանից և հանգցրել է լոգարանում առաջացած կրակը:

Վ. Գրիգորյանի ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Պարզվել է, որ այրվել է 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը և ջերմահարվել՝ լոգարանի էլեկտրական օդափոխիչը, օդատար խողովակը՝ մոտ 2մ և պատի պոլիէթիլենային թաղանթը՝ մոտ 1,5 ք.մ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր