1210 դիտում
11:13 30-03-2023
Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տարբեր ղեկավարների օրոք սպառազինության ձեռք բերման հարցը շարունակում է շահարկման թեմա հանդիսանալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը 2018թ.-ից 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին՝ բոլորը իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է, հասկանո՞ւմ եք»։
Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը նման եզրակացության է եկել՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալներից ելնելով, եւ այդ վիճակագրությունը այդ տվյալների հիման վրա էր: Նկատենք՝ ոչ մեկ անգամ գրվել է այն մասին, որ SIPRI-ի տվյալները մեծամասամբ հավաքագրվում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկություններից, դրանք թերի են, դրանցում արտացոլված չեն սպառազինությունների ձեռք բերման այն գործարքները, որոնց մասին տեղեկություններ չեն արտահոսել, ինչպես նաեւ ոչ խոշոր զինատեսակների ու սպառազինության մատակարարումները։ Միեւնույն ժամանակ, այդ ինստիտուտի տվյալներում ներկայացված են ոչ թե սպառազինության գները, այլ SIPRI-ի մշակած հատուկ միավորը:
Այս ամենից ելնելով՝ «Սիվիլնեթ»-ի «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե Փաշինյանի հնչեցրած՝ զիմամթերքի գնման «ավելի շատ» լինելը չափվել է արդյոք քանակական, թե արժեքի (դրամային) տրամաբանությանբ։ Այս հարցին աշխատակազմը, սակայն, չի պատասխանել։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իրենց իշխանության երկու տարիներին՝ 2018-2020թթ.-ին, ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցված, մոլորեցնող է»։
Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1081 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1351 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2629 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ