29013 դիտում
20:35 30-03-2023
Երևանում պարեկների օպերատիվ գործողության արդյունքում կանխվել է ծեծկռտուքը. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչ է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:10-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, Արգիշտի փողոցում ծառայություն կատարելու ընթացքում, նկատել են, որ նշված փողոցի թիվ 7 հասցեի մոտ երկու երիտասարդ իրար քաշքշում են ու փոխադարձ հարվածներ հասցնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարեկները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, այդ երկու քաղաքացուն ձերբակալում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 59-ամյա Սերգեյ Պետրոսյանն է և 39-ամյա Սարգիս Խաչատրյանը։ Պարզվել է նաև, որ վերջինս քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարմնական վնասվածք ստացած Սարգիս Խաչատրյանը աշխատում է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։