34269 դիտում
16:25 31-03-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ այրվել է Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճը, տանիքը, մասամբ՝ տնօրենի աշխատասենյակը․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա թիվ 24 հասցեում գտնվող Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տեղում հրշեջների աշխատանքը ապահովելու համար նույն վաշտ ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մարկոսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի՝ բժիշկները օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։
Հրշեջ-փրկարարկները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։ Այրվել է Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի 4-րդ հարկի սպորտդահլիճը՝ մոտ 400 ք/մ, տանիքը, դահլիճի ողջ գույքը, տնօրենի աշխատասենյակը, մասամբ նաև մեկ այլ սենյակի պատուհանի շրջանակները։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+