20689 դիտում
19:26 01-04-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանը, Անդրանիկ Երանոսյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Խաչատրյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի անձը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+