211652_close_icon
views-count1339 դիտում article-date 15:25 02-04-2023

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական արտահարտությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Դեսպանատունը իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։

Դեսպանատունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման գործողությունների վնասակար ազդեցության մասին։

Նմանատիպ նյութեր