19111 դիտում
09:18 03-04-2023
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում․ հրդեհ է բռնկվել կայանված BMW 3-ում․ օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներիը չհավաքվեն և չխանգարեն հրշեջների աշխատանքը, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանը, Իլյա Սարգսյանը: Իսկ պարեկներ Ռազմիկ Բարսեղյանն ու Լուսինե Պետրոսյանը քաղաքացիների և հրշեջների օգնությամբ հրդեհի վայրից հեռացրել են մի քանի կայանված ավտոմեքնաները, ինչի շնորհիվ այդ ավտեմքենաները չեն վնասվել։
Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Արտակ Չիբուխչյանին պատկանող BMW 3 մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+