211652_close_icon
views-count730 դիտում article-date 11:59 03-04-2023

Իսրայելի քաղաքներից մեկում բացվել է Ազնավուրի անվան այգի

Ապրիլի 2-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի Հանրային այգին պաշտոնապես վերանվավել է աշխարահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Այգին Ազնավուրի անունով վերանվանելու որոշումը միաձայն ընդունել էր քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը:

Բացման արարողությանը դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը փոխանցել է Տ. Նուրհան պատրիարք Մանուկյանի ողջույնի և շնորահակալական խոսքն՝ ուղղված Պետախ Տիկվայի քաղաքային խորհրդին, քաղաքապետին ու ներկաներին։

Բացման արարողությանը հնչել են Ազնավուրի երգերը ֆրանսերենով, կատարել է Աշոտ Գասպարյանը, նրան նվագակցել է սաքսոֆոնահար Շայ Բերկովիչը։

Այգում բացված հուշաքարի վրա գրված է՝

«Շառլ Ազնավուր (1924-2018)

Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և պսակված է Ազգային հերոսի կոչումով: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյան ընտանիքը հաջողել է բնաջնջումից տասնյակ հրեա ընտանիքներ փրկել»:

Նմանատիպ նյութեր