211652_close_icon
views-count1057 դիտում article-date 19:41 03-04-2023

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։

Ընդգծվել է ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը։

 

Նմանատիպ նյութեր