1261 դիտում
10:10 06-04-2023
Փաշինյանը խաբել է. մաս 171. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքում տեղի ունեցած գործընթացներից եւ հայտարարեց, որ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- հայտարարել էր Փաշինյանը:
Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին: Մասնավորապես, հայտարարության մեջ դրույթ կար, որ սահմանի որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ: ԱԱԾ-ն նշել է, որ, հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Ստացվում է, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, խոսեց դիրքային փոփոխության մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը փորձում էր հերքել: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն էլի խաբել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ