2173 դիտում
15:13 08-04-2023
Հարության տոնին հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվելու է ապրիլի 9-ին։
Qahana.am-ը գրում է․ «Հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն
Անկախ նրանից՝ ընտանիքում հանգուցյալ կա, թե ոչ, Ս․ Հարության տոնի առթիվ հավկիթները կարմիր են ներկում բոլոր ընտանիքներում։ Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը թե՛ ապրող, թե՛ ննջեցյալ մարդկանց համար։ Ս․ Հարության տոնի առթիվ ընտանիքները դադարեցնում են ննջեցյալների համար պահվող սուգը։
Տոնի օրը գերեզմաններ ՉԵՆ այցելում, այլ նշում են Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ վստահ լինելով, որ նույն կերպ բոլորս հարություն ենք առնելու Աստծո Որդու երկրորդ Գալստյան ու Ահեղ դատաստանի ժամանակ։
Տոնը նշում են ինչպես բոլորը, գերեզմաններ այցելում են Մեռելոցին՝ անկախ հին ու նոր ննջեցյալ ունենալու հանգամանքից»։

Նմանատիպ նյութեր
1720 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Այս բաժնից
565 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ