211652_close_icon
views-count66599 դիտում article-date 23:45 08-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes G 500-ում հրդեհ է բռնկվել. վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ «Յաշիկը» վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նորք Մարաշ 8-րդ փողոցի 10-րդ տան մոտավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են հրդեհի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, ովքեր նաև առաջին օգնությունն են ցուցաբերել  վիրավորներին, ապա ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով վիրավորներից 27-ամյա Արման Մինասյանին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սաքո Եղյանն ու Կարեն Համբարձումյանը՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով, որտեղից էլ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

Մյուս վիրավորին՝ 37-ամյա Կիրակոս Դանիելյանը հիվանդանոց է տեղափոխվել 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Երթևեկությունը նշված վայրում դարձել է միակողմանի, ինչի համար էլ տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր