211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:41 09-04-2023

Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ մեծերից պետք է դիվանագիտություն սովորել, ոչ թե նրանց վրա լուսնահաչ տալ․ «Հայացք Երևանից»

«Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, եւ այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք այդ պայմանավորվածությունների մեջ ենք մտնում, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»: Սա մի հատված է մարտի 24-ին մեր Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը Հայաստանի Մայր օրենքին համապատասխան ճանաչելու առնչությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի՝ մամուլին տված պարզաբանումներից, որոնք մեծ աղմուկ հանեցին ոչ միայն Հայաստանի ռուսամետ շրջանակներում, այլեւ բուն Ռուսաստանում: Գրում է «Հայացք Երևանից» կայքը։ 

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակման օրդեր տալու օրվանից շատ չանցած՝ ՀՀ սահմանադրական դատարանը արագացված կարգով Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց Հռոմի Կանոնադրությունը, որին Հայաստանը միացել էր դեռ 25 տարի առաջ՝ 1998-ին, սակայն ցայսօր չէր վավերացրել որոշակի իրավական խոչընդոտների պատճառով: Այժմ իշխանության համար յուրային համարվող ՍԴ-ում այդ խոչընդոտները «հաղթահարելուց» հետո մնում է անցնել ԱԺ-ում վավերացման փուլը, եւ Հռոմի ստատուտը կամ, որ նույնն է, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, ՀՀ տարածքում գործելու իրավական ուժ կստանա:

Ինչո՞ւ հանկարծ նման աճապարանքով օրակարգ մտավ, թվում է, վաղուց մոռացված այդ փաստաթղթի «վերակենդանացման» հույժ անհրաժեշտության հարցը: Ո՞րն է իմաստը: Ըստ իշխանամերձ լրատվամիջոցներում շրջանառվող թեզի, որն ամրագրված է նաեւ նախագծի հիմնավորման տեքստում, ստատուտի վավերացումը միջազգային քրեական դատարանում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորություն կտա, ինչի տարբերակն այսօր չունենք, քանի որ խնդրո առարկա փաստաթուղթը մեր կողմից վավերացված չէ: Համ էլ, ինչպես ակնարկվում է Գագիկ Մելքոնյանի խոսքում, դա որպես «մահակ» կծառայի ընդդեմ Պուտինի, որպեսզի «իր չափը ճանաչի»:

Իհարկե՝ Մոսկվայում լավ են հասկանում, որ գեներալ պատգամավորի բերանով, որը նաեւ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Նիկոլ Փաշինյանն է խոսում՝ կատարելով արեւմտյան «տերերի» հերթական պատվերը: Իշխանության գալու առաջին օրերից այդ անձնավորությունն ու նրա խմբակը նախ՝ փոքր, չերեւացող չափաբաժիններով, իսկ հետզհետե՝ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, սկսեցին ավելի ակներեւաբար ուժեղացնել Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը, եւ դա անել մեծամասամբ քաղաքացիական հատվածի գործիչների եւ տարատեսակ սորոսական հոսանքների ներկայացուցիչների ձեռքով՝ ջանալով իրենք հնարավորինս մնալ ստվերում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր