211652_close_icon
views-count1344 դիտում article-date 22:47 01-06-2020

Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը և ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը. ՄԻՊ

«Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը և ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը և հրապարակել լուսանկարներ, որոնցով երեխաները ներկայացնում են իրենց իրավունքների վերաբերյալ սեփական պատկերացումները: Արման Թաթոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այս նկարները մեր խնդրանքով պատրաստել են երեխաները, նայե՜ք դրանք․ դպրոցական երեխաները նկարներով մեզ են փոխանցում պատկերացնումներ իրենց իրավունքների մասին։ Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ երեխան մեկուսանա իր հասակակիցներից միայն այն բանի համար, որ նա առանձնահատուկ է առողջական կամ սոցիալական վիճակով, չի կարելի նվաստացնել մարդուն ու զրկել նրան հիմա ու հետո ինքնուրույն կյանքով ապրելու երջանկությունից։ Մենք՝ մեծերս չպետք է թողնենք, որ այս կարևոր արժեքները մարեն մեր երեխաների մեջ. միայն այդ արժեքները զարգացնելով կարող ենք դաստիարակել ապագայի արժանապատիվ քաղաքացիներ։ Ի միջի այլոց, այս նկարների մեծ մասի հեղինակ են մարզերի երեխաները, ովքեր նախորդ տարի մասնակցել ու մրցանակներ են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի #փոխիրաշխարհը կարգախոսով իրազեկման արշավին: Յուրաքանչյուր նկարի վրա կարող եք գտնել նկարը պատկերած երեխայի անուն-ազգանունն ու դպրոցը, դասարանն ու տարիքը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր